2013-ի մայիսի  2-ի երեկոյան, Ռուսաստանի Գորսկայա գյուղի մոտ Ֆիննական ծոցում հայտնաբերվել է կապված ձեռքերով ու ոտքերով անհայտ անձի դիակ, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի Պետերբուրգի Գլխավոր քննչական վարչությունը։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ մարմինը ջրում է եղել 1-6 ամիս։

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ ու օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ տղամարդու անձը եւ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում է NEWSru.com-ը։