«Իզվեստիա» պարբերականը հայտարարել է այն մասին, որ տեղաբնակներն ու իր լրագրողները կարողացել են հայտնաբերել մեկ տարի առաջ անհետացած Ան-2 ինքնաթիռը, որը թռել է Սերով քաղաքից՝ տեղափոխելով 13 մարդու։ Փրկարարներն առայժմ չեն հաստատում տեղեկությունները եւ դեպքի վայր են ուղարկել հետախույզների։

«Իզվեստիան» պնդում է, որ Սերով քաղաքից 8կմ հեռավորության վրա գտնված ինքնաթիռի բեկորները դժվար հասանելի ճեղքվածքում են։ Պարբերականը գրում է, որ ինքնաթիռը ճիշտ ճահճի կենտրոնում է։ Պարբերականը նաեւ մանրամասնորեն նկարագրում է հայտնաբերված մարդկանց մնացորդները։

Ան-2-ը անհետացել էր 2012թ հունիսի 11-ին։ Ենթադրվում է, որ ինքնաթիռում եղել է օդաչուն եւ 12 ուղեւորներ։ Որոնողաան աշխատանքները դադարեցվել էին նոյեմբորի 13-ին։