Օրյոլում Մոսկվայի կառավարության ձեռներեցության, արդյունաբերական քաղաքականության եւ գիտության բաժնի պետի տեղակալ Անդրեյ Ուվարովի սպանությունը պատվիրված է եղել։

«Հետաքննությունը մի քանի վարկած է մշակում։ Ամենահավանականն այն է, որ սպանությունը կապված էր Ուվարովի մասնագիտական գործունեության հետ, սակայն հաշվի առնելով այն, որ նա ծնունդով Օրյոլից է՝ ուշադրության կենտրոնում են նրա բոլոր կապերն ու ծանոթությունները»,- փոխանցում է ԻՏԱր-ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ լիովի բացառված է կողոպուտի տարբերակը, այն այլեւս չի դիտարկվում։ Պաշտոնյայի մոտ եղել է երկու բջջային, պլանշետ, բանկային քարտեր եւ մոտ 19 հազար ռուբլի կանխիկ գումար։ Մարդասպանն այդ ամենին ձեռք չի տվել։

«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, այն շքամուտքում, որտեղ տեղի է ունեցել սպանությունը, լույսն անջատված է եղել։ Օրինապահները հայտնում են, որ սպանությունում առկա է «մոսկովյան հետք», տվյալ պահին կասկածյալներ չկան։

Հիշեցնենք, որ Ուվարովը սպանվել է մայիսի 3-ին՝ մեջքից 3 կրակոց ստանալով։