Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ որեւէ մեկը չի դիմել դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը նշեց, որ գրավոր դիմում-բողոք չեն ստացել, ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը հետեւում է լրատվամիջոցներում ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերին եւ արձագանքում է: «ԿԸՀ-ն ժամը 11.30-ի դրությամբ 26 ահազանգ է ստացել ընտրախախտումների վերաբերյալ, բոլորի վերաբերյալ տրվել են պարզաբանումներ կամ ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ»,-ասաց նա: