Այսօր` մայիսի 6-ին, ժամը 10.00-ին ԿԸՀ-ն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները:
Ըստ այդմ, կուսակցությունների եւ կուսակցության դաշինքների ստացած կողմ քվեաթերթիկների թիվը հետեւյալն է.
«Առաքելություն» կուսակցություն – 2692 (0,64 տոկոս)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 97 189 (23,05 տոկոս)
«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինք – 35 732 (8,47 տոկոս)
Հայ ազգային կոնգրես կուսակցություն – 18 499 (4,39 տոկոս)
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն – 15 999 (3,79 տոկոս)
«Հայաստանի հանրապետական կուսակցություն – 235 512 (55,86 տոկոս)
«Օրինաց երկիր» կուսակցություն – 15 733 (3,73 տոկոս)
Քվեատուփում առկա սահմանված նմուշի ծրարների թիվը՝ 436 590
Անճշտությունների գումարային թիվը՝ 288:
ԿԸՀ-ն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացած ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների հիման վրա քվեարկությունից ոչ ուշ քան 24 ժամ հետո:
Ընտրողների հիմնական ցուցակների ընտրողների թիվը՝ 816 475
Քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը՝ 3:
Ընտրողների ընդհանուր թիվը՝ 816 478:
Քվեարկության մասնակիցների թիվը՝ 437 212 կամ 53, 55 տոկոս,
Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը՝ 829 հազար:
Ելունդների համարները՝ 1-ից 829 հազար:
Տեղամասային ընտրական հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 391 039,
Անվավեր քվեաթերթիկների թիվը 15 250:
Հայաստանի օրենսդրության համաձայն, Երեւանի ավագանու ընտրություններում կուսակցությունների համար անցողիկ շեմը 6 տոկոսն է, իսկ կուսակցությունների դաշինքների համար՝ 8 տոկոսը: Այսպիսով, Երեւանի ավագանիում միայն երեք ուժ կլինի՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ «Բարեւ Երեւան» դաշինքը: ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն ու «Առաքելությունը» ձախողվեցին ավագանու ընտրություններում:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփի քվեարկության օրից հետո 7-րդ օրը, այսինքն մայիսի 12-ին:




























