Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը տեղամասերում վերահաշվարկ անելու կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումներ կարող են ներկայացնել այսօր` մայիսի 6-ին, ժամը 12.00-18.00-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Նա նշեց, որ դիմումները կարող են ներկայացնել համապատասխան ընտրական ընտրատարածքային հանձնաժողովներ: Այլ դիմումներ ԿԸՀ-ն չի ստացել:

Ամփոփելով` Հերմինե Հարությունյանն ասաց, որ երեկ ԿԸՀ-ն մեկ գրավոր դիմում է ստացել ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանից՝ ընտրախախտումների վերաբերյալ, ավելի քան  90 ահազանգի էլ անդրադարձել է ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը: