Հայաստանի բենզինի շուկայում հայտնվել է նոր խոշոր ընկերություն՝ «Սի փի էս օիլ քորփորեյշն»: Նախորդ տարիներին անհայտ այս ընկերությունը 2013 թ. առաջին եռամսյակում վճարել է 1,2 մլրդ դրամ հարկ եւ միանգամից հայտնվել խոշոր հարկատուների ցանկի 13-րդ տեղում:

Մեզ հաջողվեց պարզել, որ ընկերությունը գրանցված է Պուշկինի 1 հասցեում, որտեղ նաեւ գրանցված է բենզինի եւ դիզվառելիքի շուկայի խոշորագույն մյուս խաղորդներից մեկը՝ «Սիթի պետրոլ գրուփը»: Ավելին՝ երկու ընկերություններն էլ օգտվում են նույն հեռախոսահամարից:

Նշենք, որ «Սի փի էս օիլ քորփորեյշնը» արդեն հասցրել է մի քանի մրցույթ հաղթել, այդ թվում՝ Երեւանի կենդանաբանական այգուն վառելիքի մատակարարման:

«Սիթի պետրոլ գրուփը» գրանցված է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում՝ որպես բենզինի եւ դիզվառելիքի շուկաներում գերիշպող դիրք գրավող: Այսպես՝ բենզինի շուկայում «Սիթի պետրոլ գրուփին» է պատկանում 41.76%-ը, իսկ դիզվառելիքի շուկայում՝ 40.8%-ը:

Ամենայն հավանականությամբ՝ «Սիթի պետրոլ գրուփը» կամ անվանափոխվում է, կամ մասնատվում: