Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողները մայիսի 5-ին, ժամը 19.00-ին, օդանավակայանից բերման են ենթարկել 45-ամյա Արա Ս.-ին:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրա 2001 թ. դեկտեմբերի 19-ից Ուկրաինայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր հարկերից խուսափելու մեղադրանքով:



























