Կին զբոսաշրջիկը սարսափելի վախճան է ունեցել ֆրանսիական Պիրենեյներում. Նա վայր է ընկել ժայռից եւ հավանաբար մահացել է, սակայն դա ճշգրտորեն հաստատել անհնար է, քանի որ նրան կերել են անգղերը: Դեպքի վայրում փրկարարները հայտնաբերել են 52-ամյա կնոջ միայն հագուստը, կոշիկներն ու ոսկորները:
Ժանդարմերիայի ներկայացուցիչ Դիդյե Պերիկոն Times պարբերականին պատմել է, որ կնոջ մարմինը փնտրելու ժամանակ իրենք ուղղաթիռից վայրի թռչունների հոծ զանգված են տեսել, սակայն նախապես չեն հասկացել` ինչ են նրանք անում: Պատահարի վայրում վայրէջք կատարած փրկարարները հայտնաբերել են միայն կնոջ մնացորդները: Թռչունները 40-50 րոպեում կերել են դիակը, հայտնում է «Վեստի.ռու»-ն:


























