Իտալացի քաղաքական գործիչ Ջուլիո Անդրեոտին, ով բազմիցս գլխավորել է երկրի կառավարությունը, զբաղեցրել նախարարական մի քանի պորտֆելներ, մահացել է 95 տարեկան հասակում: Այդ մասին հայտնում է ANSA գործակալությունը:
Նրա վերջին վարչապետական ժամկետն ավարտվել է 1992թ.: 10 տարի անց Անդրեոտին դատապարտվել էր 24 տարվա ազատազրկման 1979թ. լրագրող Միննո Պեկորելլիի սպանության համար, սակայն 2003թ. ամբողջությամբ արդարացվել էր: Նրան կյանքի օրոք բազմիցս մեղադրել են մաֆիայի հետ կապերի մեջ, հաղորդում է NTV-ն:
Ջուլիո Անդրեոտիի կյանքը ընկած է «Հրաշալին» ֆիլմի հիմքում, որ «Օսկարի» եւ Կաննի կինոփառատոնի մրցանակի էր արժանացել:




























