Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Իսրայել:

Այցի շրջանակներում ծրագրվում են հանդիպումներ Իսրայելի կապի նախարար Գիլադ Էրդանի, ՆԳ նախարար Գիդեոն Սաարի, անվտանգության նախարար Իսխակ Արոնովիչի եւ այլ պաշտոնյաների հետ:

Ինչպես հաղորդում է Գրուզիա Online-ը, այցի շրջանակներում կստորագրվի արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիր, ինչը նպաստում է պետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ համագործակցության խորացմանը եւ արտակարգ իրավիճակների ժամանակ փոխօգնության մեխանիզմների բարելավմանը: