«Գտիր մարտական ընկերոջդ» հեռուստակամուրջը միավորել է Երեւանի, Մինսկի եւ Սեւաստոպոլի վետերաններին: Ինչպես NEWS.am-ին է հաղորդել Երեւանում «Մոսկվայի տան» PR ծառայության ղեկավար Արմինե Ղազարյանը, Երկրորդ աշխարհամարտի 40 վետերաններ մասնակցել են «Գտիր մարտական ընկերոջ» հեռուստակմրջին` նվիրված ՀՄՊ 68-ամյա տարելիցին: Օնլայն շփման ընթացքում վետերանները հիշել են նաեւ պատերազմական դաժան տարիները եւ պատերազմի ավարտին նվիրված քայլերթի հրաշալի պահերը:
Վետերանները նշել են, որ իրենց համար մեծ ուրախություն էր կապի մեջ լինել իրենց մարտական ընկերների հետ: Նրանք նշել են, որ հպարտություն են զգում իրենց հաղթանակների համար եւ երախտագիտություն են հայտնել Մոսկվվայի տների աշխատակիցներին` նման հրաշալի միջոցառում կազմակերպելու համար:




























