Բրիտանական բոլոր անդրծովյան տարածքները, որտեղ գոյություն ունեն նշանակալի ֆինանսական կենտրոններ, ստորագրել են «ֆլոբալ ֆինանսական թափանցիկության» հասնելու ռազմավարություն: Առաջին հերթին խոսքը Կայմանյան կղզիների մասին է: Այդ օֆշորն արդեն 2005-ից տեղեկատվությամբ է փոխանակվում ԵՄ երկրների հարկային մարմինների հետ:

Ինչպես գրում է «Կոմերսանտը», ապրիլի 25-ին Կայմանների վարչապետ Յուլիանա Օ’Քոննոր-Քոննոլին պիլոտային ռեժիմով ստորագրել էֆինանսական հաակարգի մասին տեղեկատվության ավտոմատ փոխանակման պայմանագիրը Բրիտանական իշխանությունների հետ:

Նման համաձայնագիր, բայց արդեն բազմակողմ կապում են Կայմաններին G5-ի երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա եւ Իտալիա) հետ:

Կայմանները Վիրգինյան կղզիների հետ 2008-ից հետո նոր օֆշորային ընկերություններ հիմնելու ամենահայտնի տեղերն են: