Ամեն տարի 1,3 մլն մարդ է զոհվում ավտովթարների հետեւանքով, որոնցից 270 հազարը՝ հետիոտներ: Մոլորակի եւս 20-50 մլն բնակիչներ ամեն տարի վիրավորվում են ավտովթարներից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության այսպիսի տվյալներ է հրապարակել ՄԱԿ-ը:

ԱՀԿ-ի տվյալներով՝ տրանսպորտային վնասվածքները 15-29 տարիքային խմբում մահվան ամենագլխավոր պատճառն են: Կազմակերպությունը կոչ է անում պետությունների առաջնորդներին ուժեղացնել հետիոտների անվտանգության պաշտպանության ուղղված միջոցառումները, այդ թվում ճանապարհների ավելի շատ լուսավորմամբ, անցումների կառուցմամբ, հաղորդում է RBK-ն:
Բոլոր այդ տվյալները հրապարակվել են ճանապարհային ոստիկանության գլոբալ անվտանգության երկրորդ շաբաթվա սկզբին, ոն սկսվել է մայիսի 6-ին եւ կտեւի մինչեւ մայիսի 12-ը: