Կատալոնիայի Ինքնավարության ոստիկանությունը վնասազերծել է հինգ մարդուց բաղկացած հանցախումբ, որին մեղսագրում են Բարսելոնում եւ մերձակայքում կատարված 17 կողոպուտներ: Կողոպտիչները բացում էին տների եւ բնակարանների դռները` ռենտգենային լուսանկարներ եւ բանալիներ օգտագործելով:

Նրանք ներխուժում էին ցերեկը, երբ տանտերերը տանը չէին լինում, եւ տանում էին գումար ու թանկարժեք իրեր, որոնք հետագայում վաճառում էին քաղաքաի ոսկերչական խանութներում, նաեւ էլեկտրոնային սարքավորումներ, որն ուղարկում էին Արեւելյան Եվրոպայի երկրներ:

Ձերբակալվածներից 4-ը Վրաստանի 28-ից 39 տարեկան քաղաքացիներ են, եւս մեկը` Խեչիայի 26-ամյա քաղաքացի: Նրանք կողոպուտներ են իրականացրել Բարսելոնում, Սանտա-Կոլոմե-դե-Գրամենետ, Սանտ-Ադրիդա-դել-Բեսոս եւ Մատարո բնակավայրերում, հաղորդում է «Գրուզիա Online»-ը:

Խուզարկությունների ժամանակ ոստիկանությունը մի քանի էլեկտրասարքեր է հայտնաբերել, թանկարժեք իրեր, կեղծ փաստաթղթեր, կշեռք եւ 1200 կանխիկ եվրո: