ԼՂ խնդրի կարգավորման հարցը գտնվում է ԵԱՀԿ ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցով հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սուարեշը՝ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է APA-ն, Սուարեշը հիշեցնելով, որ սա իր առաջին այցն է Ադրբեջան ու տարածաշրջան, նշել է, որ ԼՂ հակամարտությունը շատ կարեւոր հարց է եւ արագ լուծման կարիք ունի եւ որ ԵԱՀԿ-ն եւ նրա համապատասխան կոմիտեն անհրաժեշտ աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ:

Նշենք, որ ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սուարեշը տարածաշրջանային այց է կատարում, որի շրջանակներում կայցելի նաեւ Հայաստան եւ Ադրբեջան:

Մայիսի 9-10-ին, Հայաստան կատարելիք այցի ժամանակ, նա կքննարկի ԼՂ խնդիրն վերաբերող հարցեր, ինչպես նաեւ փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած դեպքերին վերաբերող խնդիրները: