Այսօր` մայիսի 7-ին, Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում ժամը 19.30 կկայանա Գործադիր մարմնի նիստ, որին կհաջորդի Խորհրդի նիստը: Նիստի ժամանակ կքննարկվեն ինչպես Երեւանի ավագանու ընտրությունները, արդյունքները, այնպես էլ Կառավարության կազմը: Նիստը վարելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Մեր տեղեկություններով` Կառավարության կազմում էական փոփոխություններ չեն լինի:




























