Չինաստանում թռչնագրիպվ վարակվածությոն երկու նոր դեպք է հայտնաբերվել: Այսպիսով, թռչնագրիպով հիվանդների թիվը հասել է 129-ի:Երկու դեպքերն էլ հայտնաբերվել են Ֆուցզյան նահանգի բնակիչների մոտ, հաղորդում է առողջապահության պետական կոմիտեն:
Չինաստանում H7N9 վիրուսից մահացել է 31 մարդ, որից տասներեքը` Շանհայում: Չինացի մասնագետները նշում են, որ առայժմ վիրուսի` մարդուց մարդուն փոխանցվելու մասին ենթադրության հիմքեր չկան:



























