ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հանրապետական կուսակցության սենատորներին պարտվել է գոլֆի պարտիայիում:
Դաշտում հանդիպել են Օբաման, դեմոկրատ կոնգրեսմեն Մարկ Յուդելլը եւ հանրապետական սենատորներ Սաքսբի Չամբլիսսը եւ Բոբ Քորքերը:
AP-ի տվյալներով, խաղի ընթացքում ԱՄՆ նախագահը ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների հետ քննարկել է սոցիալական ծրագրերի բարեփոխումներին վերաբերող հարցեր: Խաղը դադարեցվել է 15-րդ քայլին, քանի որ Չամբլիսսը եւ Քորքերը պետք է ներկա գտնվեին Սենատում ինտերնետում առեւտրի հարկի սահմանման քվեարկությանը, հաղորդում է «Ակտուալնոն»:
«Խոսակցության մեծ մասը կենտրոնացած էր գոլֆի շուրջ, այլ ոչ թե Կոնգրեսում օրենսդրության շուրջ բանակցությունների վերջին փուլի: Նախագահը գոհ էր, որ անձրեւ չեկավ` չնայած խոնավ եղանակի կանխատեսմանը»,-ասվում է Սպիտակ տան հայտարարությունում, փոխանցում է ՎԶԳԼՅԱԴ-ը:
Այն հարցին արդյոք Օբաման գոլֆը արդյունավետ միջոց է համարում քաղաքական բանակցություններ անցկացնելու համար, Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին պատասխանել է. «Նա պատրաստ է փորձել բոլոր միջոցները»:




























