ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին առաջին անգամ պաշտոնական այցով կժամանի Մոսկվա՝ Ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունները եւ Սիրիայի իրադրության կարգավորման ուղիները քննարկելու;
Փորձագետները կոչ են անում բանակցություններից բեկումնային արդյունքներ չակնկալել։ ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնական առաջին այցը Ռուսաստան տեղի է ունենում Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերությունների վատթարացման պայմաններում, նշում է «ՌԻԱ Նովոստին»։
Սպասվում է, որ ամերիկյան դիվանագիտության ղեկավար մայիսի 7-ին կմասնակցի Անհայտ զինվորի շիրիմին ծաղիկներ դնելու արարողությանը, ինչից հետո կկայանա նրա եւ ՌԴ նաագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Երեկոյան Քերրին բանակցություններ կվարի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Ավելի վաղ Լավրովը հայտնել էր որ նախարարները նախարարները կքննարկեն ռազմավարական կայունության հարցեր, այդ թվում ՀՀՊ խնդիրները: Բացի այդ, բարձրաստիճան դիվանագետները կհամաձայնեցնեն այս տարվա հունիսին Իռլանդիայում կայանալիք «Մեծ ութնյակի» գագաթաժողովում բարձր մակարդակի հանդիպման նախապատրաստման դետալները:
Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, պետքարտուղարության ներկայացուցիչ Փաթրիք Վենթրելը հայտնել է, որ Քերրիի եւ Լավրովի միջեւ բանակցությունների գլխավոր թեման կլինի Սիրիան եւ որ իր ղեկավարը հույս ունի, որ լուրջ ու արդյունավետ երկխոսություն կլինի այդ թեմայով:




























