Մայիսի 7-ին, ժամը 07.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ մայիսի 6-ին, ժամը 18.10-ի սահմաններում թունավորման նշաններով Եղեգնաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել Գագարինի փողոցի թիվ 9 տան բնակիչ` 22-ամյա Ա. Բաբլոյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Վերջինս, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:



























