ԱՄՆ ռազմաօդային ուժերում սեռական հանցագործությունների կանխարգելման եւ արձագանքման բաժնի պետ, փոխգնդապետ Ջեֆ Կրուսինսկին կալանավորվել է՝ կնոջ նկատմամբ սեռական ոտնձգությունների համար, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով գերատեսչության բարձրաստիճան աղբյուրներին:
Դեպքը կատարվել է մայիսի 5-ի կեսգիշերից հետո, երբ Արլինգթոն քաղաքի (Վիրջինիա նահանգ) ավտոկայանատեղիում նա մոտեցել է անծանոթ կնոջը: Ըստ լրատվամիջոցների՝ նա հարբած է եղել եւ սկսել է շոշափել կնոջ կրծքերն ու հետույք: Կինը դիմադրել է՝ ճանկռոտելով փոխգնդապետի դեմքը, նշված է ոստիկանական զեկույցում, հայտնում է rbc-ն:
Այժմ Դ. Կրուսինսկին 5 հազար դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել եւ բնակավայրից չբացակայելու մասին փաստաթուղթ ստորագրել:



























