Էկվադորը հետ է կանչել իր դեսպանին Պերուից, ինչի պատճառը դիվանագետի եւ տեղի որկու բնակչուհիների միջեւ ծագած ծեծկռտուքն է եղել:

Ինչպես ասվում է Էկվադորի ԱԳՆ հաղորդագրությունում, դեսպան Ռոդրիգո Ռիոֆրիոն ինքն է հրաժարական խնդրել եւ նրա ցանկությունը բավարարվել է: «Այդ որոշման շնորհիվ Էկվադորը հայտարարել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ նտենսիվորեն աշխատելու պատրաստակամություն», Էկվադորի ԱԳՆ հայտարարությունը մեջբերում է Reuters-ը:

Ինչպես հաղորդում է «Gazeta.Ru-ն», դեսպանի մասնակցությամբ միջադեպը տեդղի է ունեցել ապրիլի 21-ին Լիմայի սուպերմարկետներից մեկում: Դեսպանը դրմարակղի մոտ հերթի մեջ վիճել է երկու կանանց հետ, ինչն ավարտվել է ծեծկռտուքով: Տուժած կանայք նաեւ մեղադրել են Ռիոֆրիին ռասիստական բնույթի վիրավորանքների համար: