2013 թ. մարտի 31-ի դրությամբ Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր է կնքվել մոտ 367.8 հազ. ավտոտերերի հետ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն:
Փետրվարի համեմատ ապահովագրված ավտոմեքենաների թիվն ավելացել է 2.1 հազարով:
Ապահովագրական վճարների ընդհանուր գումարը հունվար-մարտին կազմել է 7.4 մլրդ դրամ, փաստացի հատուցվել է 2.7 մլրդ դրամ: Ընդ որում՝ միայն մարտին հատուցումները կազմել են 768 մլն դրամ՝ նախորդ ամսվա համեմատ նվազելով 421 մլն դրամով կամ 35%-ով:
Մարտին տեղի է ունեցել մոտ 4500 վթար՝ նախորդ ամսվա 5400-ի համեմատ: Մեկ պատահարի հատուցման միջին չափը մարտին կազմել է 202,2 հազ. դրամ:
Մեկ ավտոմեքենայի միջին ապահովագրական գումարը 2013 թ. հունվար-մարտին կազմել է մոտ 20 հազ. դրամ: Սա նշանակում է, որ ԱՊՊԱ պայմանագրերում մեծ թիվ են կազմում կարճաժամկետները (1 տարուց պակաս), հաշվի առնելով, որ ԱՊՊԱ տարեկան պայմանագրի նվազագույն արժեքը 25 հազ. դրամ է:



























