Կոլումբիայում միանձնուհու հագուստներով երեք կանանց են ձերբակալել, երբ նրանք փորձել են մայրցամաքից 6 կգ կոկաին ուղարկել Սան-Անդրես կղզի:

Թմրանյութով փաթեթները ամրացված են եղել նրանց ոտքերին: Կանանց ձերբակալել են եւ մանրամասն ստուգումից հետո՝ կալանավորել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նրանց լուսանկարները հրապարակվել են լրատվամիջոցներում: