Չինացի զինվորականներին արգելել են որպես ծառայողական ավտոմեքենա օգտագործել պրեմիում դասի մոդելները: Նման որոշում է կայացարել Կենտրոնական զինվորական հանձնաժողովը` Սի Ցզինպինի գլխավորությամբ: Ավտոմեքենաների սեւ ցուցակում են հայտնվել 450 հազար յուանից ($73 հազար) ավելին արժեցող մոդելներն ու նրանք, որոնց շարժիչը գերազանցում է 3 լիտրը: Այդ ավտոմեքենաներն են Mercedes-Benz-ը, BMW-ն, Lincoln-ը, Cadillac-ը, Bentley-ն, Jaguar-ը, Porsche-ը, Land Rover-ը, Audi-ն եւ անգամ Volkswagen-ը (Phaeton):

Նոր կանոնները կիրառվում են մայիսի 1-ից, փոխանցում է ՌԲԿ daily-ն:

Չինաստանում զինվորական համարանիշներով ավտոմեքենաները տարաբնույթ արտոնություններ ունեն, օրինակ, կարող են անցնել կարմիր լույց տակով եւ առանձնացված գծերով: Հաճախ ծառայողական ավտոմեքենաները կիրառվում են նաեւ անձնական նպատակներով: Չինական ինտերնետում գնալով ավելի շատ տեսահոլովակներ եւ լուսանկարներ են հայտնվում զինվորական համարներով ավտոմեքենաների վերաբերյալ: Դրանց թվում ուշադրություն են գրավում շքեղ ավտոմեքենաները: Հասարակությունում դժգոհության ալիքը գնալով մեծանում է, ինչը չէր կարող հաշվի չառնել չինացի նոր առաջնորդ Սի Ցզինպինը:

Չինական բանակի կողմից գնումների նվազեցումը կարող է լուրջ հարված հանդիսանալ արտասահմանյան ավտոկոնցեռններին: