Հայաստանի բնապահպանության նախարարությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական բացասական եզրակացություն է տվել հետեւյալ նախագծերի մասով.
1.«Մեգո Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից փորձաքննության ներկայացված Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի աշխատանքային նախագծին,
2. «Գեգամետ Պլյուս» փակ բաժնետիրական ընկերության կողմից փորձաքննության ներկայացված Գեղարքունիքի մարզի Շորժայի մագնեզիումասիլիկատային ապարների եւ քրոմիտների հանքավայրի շահագործման նախագծին:
3. «Վարդենիսի քարհանք վարչություն» բաց բաժնետիրական ընկերության կողմից փորձաքննության ներկայացված Ողջաբերդի անդեզիտաբազալտների հանքավայրի «Լեսնոյե» տեղամասի շահագործման նախագծին:
Բնապահպանության նախարարությունը, բացի վերոնշյալից, «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ին է վերադարձրել փորձաքննության ներկայացված Մեղրաձոր համայնքում նախատեսվող ոսկու կորզման արտադրամասի նախագծային փաստաթղթերը:




























