Մայիսի 7-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել Պակիստանի հյուսիս-արեւմուտհքում գտնվող Հանգու քաղաքի շուկայում. զոհվել է 10 մարդ, կան վիրավորներ։

Սա երկու օրվա ընթացքում երկրորդ խոշոր ահաբեկչությունն է։ Նախօրեին պայթուցիկ սարք էր պայթել հյուսիս-արեւմտյան Քուրամ ցեղային շրջանի ուսումնական հաստատություններից մեկում, զոհվել էր ավելի քան 20 մարդ։

Պակիստանի ՆԳ նախարարությունը բազմիցս զգուշացրել է ծայրահեղականների ակտիվանալու մասին, ովքեր ձգտում են խափանել մայիսի 11-ին նշանակված խորհրդարանի ստորին պալատի եւ մարզային օրենսդրական ժողովների ընտրությունները, նշում է «ՌԻԱ Նովոստին»։