Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտից փախուստի դիմած կալանավորը առաստաղում անցք է բացել գդալով: Քննիչները նման եզրակացության են հանգել, քանի որ գդալը «միակ առարկան էր խցում, որով Օլեգ Տոպալովը կարող էր առաստաղում անցք բացել, «Ինտերֆաքս»-ին հայտնել են իրավապահ մարմիններից:
Նշենք, որ Տոպալովի փախուստի մասին հայտնի էր դարձել այսօր առավոտյան: Տոպալովը փախուստի է դիմել բանտախցի առաստաղի անցքով: Բանտարկյալի հետ միեւնույն բանտախցում եղել է եւս 7 մարդ, որոնց այժմ հարցաքննում են` կապված միջադեպի մանրամասնությունների հետ:
Փախուստի դիմածը՝ ծնունդով Սոչիից Օլեգ Տոպալովը, դատապարտվել է սպանության եւ ապօրինի զենք կրելու համար: Ներկայումս հանցագործին փնտրում են:



























