Լիտվան հրաժարվել է Ռուսաստանին արտահանձնել վրացի պատգամավոր Գիվի Թարգամաձեին: Այդ որոշումը կայացրել է երկրի Գլխավոր դատախազությունը եւ հաստատել է Վիլնյուսի Տարածքային դատարանը: Այս մասին հայտարարել է ինքը Թարգամաձեն՝ մայիսի 7-ին Լիտվայի խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ինչպես հավաստիացրել է Գիվի Թարգամաձեն, Ինտերպոլը բացառել է իր ազգանունը իր որոնվող հանցագործների ցուցակից, սակայն հստակ հայտնի չէ՝ արդյոք այն առհասարակ ներառված եղել է դրա մեջ, թե ոչ, փոխանցում է  DELFI-ն:

«Երջանիկ եմ, որ ի հայտ է եկել նախադեպ, երբ ռուսական իշխամությունները չեն կարող հետապնդել մարդկանց, ովքեր դուր չեն գալիս իրենց այդ երկրի սահմաններից դուրս: Իրավական ամենաթողությունը, որը տիրում է Ռուսաստանում, չի տարածվում քաղաքակիրթ աշխարհի վրա»,-ասել է ԹարգամաձենԼ

Հիշեցնենք, որ Գիվի Թարգամաձեն հեռակա կարգով փետրվարի ձերբակալել է ռուսական դատարանի կողմից: DELFI-ի տվյալներով, այդ ժամանակ նա գտնվել է Լիտվայում եւ դրանից ի վեր չի հեռացել այդ երկրից:

Ռուսական հետաքննության տվյալների համաձայն Թարգամաձեն մասնակցել է 2012թ մայիսի 6-ն Բոլոտնայա հրապարակի զանգվածային անկարգությունների կազմակերպմանը: Վրացի պատգամավորը պնդում է, որ ծանոթ չէ ռուս ընդդիմադիրների հետ: