Մարոկկոյի Տարուդանտ քաղաքի հարավում մայիսի 7-ին կրակն ամբողջությամբ ոչնչացրել է 1528թ. կառուցված մզկիթը:
Հրդեհը տեղի է ունեցել կարճ միացումից հետո եւ արագ տարածվել է ողջ շենքով մեկ: Միջադեպի պատճառով ոչ ոք չի տուժել, սակայն հայտնի մզկիթը, որ Մարոկկոյի պատմական հուշարձաններից էր, ամբողջությամբ ոչնչացվել է, հաղորդում է «Ռոսբալտը»:
Տարուդանտ քաղաքն իր ծաղկմանը հասել է Սաադիների դինաստիայի օրոք, որը կառավարել է 1509-1629 թվականներին: Նրանք էլ կառուցել էին մզկիթն ու ամրոցը, իսկ հետո քաղաքը դարձել էր մայրաքաղաք:



























