Ֆրանկո-գերմանական «Eurocopter» ընկերությունը՝ աշխարհում ուղղաթիռներ արտադրող առաջին ընկերությունը, հայտարարել է, որ 17 ուղղաթիռների վաճառքի գործարք է կնքել Թուրքիայի ավիացիայի սանիտարական ծառայությանը: Այս մասին հաղորդում է «Nouvelles d'Arménie-ն»՝ վկայակոչելով France-Presse գործակալությանը:
Այդ 17 «EC135» ուղղաթիռները կշահագործվեն Թուրքիայի ավիացիոն ասոցիացիայի՝ «THK Gökçen Aviation», կոմերցիոն ստորաբաժանման կողմից, որը 5-ամյա պայմանագիր է կնքել Թուրքիայի առողջապահության նախարարության հետ:
Եվրոպական խումբը չի բացահայտել գործարքի գինը: Սակայն հիմնվելով նախորդ տարվա փետրվարին Հնդկաստանի հետ մեկ այլ պայմանագրի վրա՝ մեկ «EC135-ի» արժեքը կարող է գնահատվել 5,7 մլն եվրո, ինչի արդյունքում Թուրքիայի հետ գործարքի ընդհանուր արժեքը պետք է կազմի մոտավորապես 97 մլն եվրո: Վերջնական գինը կապված է սարքերի կոնֆիգուրացիաների հետ:



























