Մայիսի 7-ին Մեխիկո նահանգի տարածքում Հեղուկ գազ տեղափոխող բեռնատարի պայթյունի արդյունքում զոհվել է 18, վիրավորվել՝ 36 մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ինչպես հայտնել են տեղի իշխանության ներկայացուցիչները, ողբերգությունը տեղի է ունեցել Էկատեպեկ քաղաքի շրջանում. այն տեղակայված է մեքսիկական մայրաքաղաքից ոչ հեռու:

Հուժկու պայթյունը լրջորեն վնասել է 20 բնակելի տներ եւ 15 ավտոմեքենաներ:

 Ըստ նախնական վարկածի, ավտոմեքենան, որը պատկանել է «Աստեկ» ընկերությանը, առայժմ չպարզված հանգամանքներում շրջվել է, ինչի արդյունքում գազ պարունակող ցիստեռնը պոկվել է, ինչից հետո պայթել է: Միջադեպի արդյունքում տուժած մարդիկ հասցվել են հիվանդանոցներ: Պեխիկո-Պաչուկա ավտոմայրուղու երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: