Հայաստանի ԱԻ նախարարությունում, այսօր՝ մայիսի 7-ին, տեղի է ունեցել աղետների ազգային դիտացանցի հետագա օգտագործման խնդիրների վերաբերյալ աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավար կազմերի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչներ եւ փորձագետներ:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ՄԱԶԾ փորձագետներ Արեգ Հարությունյանն ու Արամ Գեւորգյանը ներկայացրել են աղետների ռիսկի կառավարման միասնական նոր էլեկտրոնային համակարգ, որը կարող է նպաստել աղետների ռիսկի նվազեցմանը: Ըստ ՄԱԶԾ փորձագետների` այն պարունակելու է աղետների վերաբերյալ տեղեկատվության ավելի լայն բազա (ներառյալ աղետների վերաբերյալ տարբեր թվային քարտեզներ) եւ այդ բազայից օգտվելու ավելի դյուրին ճանապարհներ, ինչը թույլ կտա աղետների ռիսկի կառավարումն ավելի արդյունավետ դարձնել:
Հանդիպման ավարտին որոշում է կայացվել ստեղծել ՀՀ ԱԻՆ եւ ՄԱԶԾ փորձագետներից կազմված աշխատանքային խումբ, որը կքննարկի նոր էլեկտրոնային համակարգի գործարկման հետ կապված բոլոր խնդիրները:




























