ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Բոսթոնի ահաբեկչության հետաքննության ընթացքում համագործակցելու համար: Քերրին այդ մասին ասել է մայիսի 7-ին, Մոսկվայում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Քերրին նաեւ հավաստիացրել է, որ Վաշինգթոնը կիսում է Մոսկվայի մոտեցումները Սիրիայում իրավիճակի հարթման ուղղությամբ: Նա նշել է, թե Օբաման «անհամբերությամբ է սպասում» Պուտինի հետ Իռլանդիայում «Ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու հնարավորությանը: