Չինաստանում զորակոչվածների զորավարժությունը կարող էր ողբերգությամբ ավարտվել: Աղջիկը, ում փորձել են նռնակ նետել սովորեցնել, կարող էր այդ նռնակով պայթեցնել իրեն եւ վերադաս սպային:

Ինչպես հայտնել է  «Ռոսիա 24» հեռուստաալիքը, ապագա հետեւակը նետել է նռնակը, որը սակայն հողաթումբը չի հատել եւ ընկել է ուղիղ աղջկա ոտքերի տակ: Միայն մոտ գտնվող սպայի արագ արձագանքի շնորհիվ է աղջիկը փրկվել: Տղամարդուն հաջողվել է փակել նրան իր մարմնով եւ պայթյունից վայրկյաններ առաջ նրան դուրս հրել շրջանակից: