Այսօր՝ մայիսի 7-ին, Առեւտրի համաշխարհային կազմակերպության նոր ղեկավար է ընտրվել բրազիլացի Ռոբերտո Ազեվեդոն, հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները:

ԱՀԿ ներկա գլխավոր տնօրեն Ֆրանսուա Պասկալ Լամիի մանդատի ժամկետն ավարտվում է 2013 թվականի օգոստոսի 31-ին:

Նշենք, որ ԱՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է միջազգային առեւտուրն ազատականացնելու եւ անդամ երկրների միջեւ առեւտրա-քաղաքական հարաբերությունները կարգավորելու նպատակով: ԱՀԿ-ն 1947 թվականից գործող «Սակագների եւ առեւտրի գլխավոր համաձայնագրի» իրավահաջորդն է: