Դելավերը դարձել է ամերիկյան 11-րդ նահանգը, որտեղ օրինականացրել են նույնասեռ ամուսնությունները: Դեմոկրատ նահանգապետ Ջեք Մարկելը ստորագրել է համապատասխան օրենքը, որը մինչ այդ արժանացել էր նահանգի Սենատի հավանությանը:

Սենատում քննարկումները շարունակվել են երեք ժամ, որի արդյունքում փաստաթղթին կողմ է արտահայտվել 12 սենատոր, դեմ՝ 9-ը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Երկու շաբաթ առաջ օրենքը հաստատել էր նաեւ նահանգի Ներկայացուցիչների պալատը, նույնպես ձայների չնչին տարբերությամբ:

Նույնասեռ զույգերն արդեն կարող են քաղաքացիական միություններ ստեղծել Դելավերում եւ ընդունված օրենքը նրանց նոր իրավունքներ կամ արտոնություններ չի տալիս: Սակայն, ինչպես պնդում են օրենքի կողմնակիցները, նույնասեռ զույգերն արժանի է նույնպիսի հարգանքի, ինչպես ավանդական ամուսնություն կնքածները: