«Բոքո Հարամի» իսլամիստները հարձակվել են նիգերիական Բամա քաղաքի բանտի վրա՝ տեղի բանտարկյալներին ազատելու համար։
Գրոհայինների եւ ոստիկանության բախման հետեւանքով սպանվել է 22 ոստիկան, բանտի 14 աշխատակից եւ երկու զինծառայող: Իսլամիստներից 13 մարդ սպանվել է, միջադեպի զոհ են դարձել նաեւ չորս քաղաքացիական անձինք:
«Բոքո Հարամի իսլամիստների» հարձակման հետեւանքով հաջողվել է ազատել 105 բանտարկյալի: Բացի դրանից, նրանք այրել են ոստիկանական բաժանմունքը, զորամասը եւ մի քանի կառավարական շենքեր, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ին:
«Բոքո Հարամ» խմբավորումը պայքարոմ է Նիգերիայի ողջ տարածքում շարիաթի օրենքների տարածման համար, նա 2009թ.-ից բացահայտ զինված հակամարտություն է սկսել կառավարության դեմ։ Ամեն տարի «Բոքո Հարամի» հարձակումների եւ ահաբեկչական գործողությունների զոհ են դառնում հարյուրավոր մարդիկ:




























