Բրիտանիայի արքայազն Չարլզի խանութը, որտեղ վաճառվում էր էկոլոգիապես մաքուր բանջարեղեն, դարձել է Միացյալ թագավորության տնտեսական խնդիրների զոհ: Թագավորական ընտանիքի ներկայացուցիչը ստիպված է եղել փակել առեւտրի իր կետը:
Նորին գերազանցության ֆերմայի բանջարեղենը վաճառվում էր ավելի թանկ, քան մրցակիցներինը: Եվ շահույթ ստանալու անհաջող փորձից հետո Գլոսթերշիրի The Veg Shed տաղավարը ստիպված են եղել փակել: Ճիշտ է, արքայազնի ապրանքանիշով էկոլգիապես մաքուր բանջարեղենների արկղ դեռ կարելի է գնել համացանցում:
NEWSru.com-ը, վկայակոչելով Reuters-ին, գրում է, որ արքայազն Չարլզը գյուղատնտեսությամբ է սկսել զբաղվել 1986թ.-ից, նրա խանութը գոյություն է ունեցել ութ տարի: The Veg Shed-ը հայտնի էր նրանով, որ սեփականտերը վաճառում էր «ոչ ճիշտ ձեւի» բանջարեղեն եւ մրգեր, որոնք հավանաբար անպետք կհամարվեին սովորական սուպերմարկետում:



























