Ուզբեկական Տաշքենդ քաղաքի մերձակայքում տեղակայված Չիրչիկ քաղաքում հայտնաբերվել է 2 մարդու մարմին` առանց երիկամների: Մարմինները հայտնաբերվել են մայիսի 4-ին` քաղաքային դպրոցներից մեկի մոտ: Դրանք հայտնաբերել է դպրոցի պահակը:

«Ֆերգանա» գործակալության տվյալներով, հայտնաբերվել են երկու դպրոցականների մարմիններ, որոնք մոտավորապես 12-13 տարեկան էին: Սպանությունն, ամենայն հավանականությամբ, իրականացվել է այլ վայրում, իսկ ավելի ուշ հանցագործը մարմինները թողել է դպրոցի մոտ, որտեղից, հավանական է, որ նրանց առեւանգել էին:

Քաղաքի բնակիչները գործակալությանը պատմել են, որ քաղաքում ակտիվ գործունեություն է ծավալում ՕՄՕՆ-ը, բռնում են պատահական անցորդների եւ մատնահետքեր վերցնում:

Քաղաքի բնակիչները մտավախություն ունեն, որ «պրոֆեսիոնալ կերպով աշխատել չկարողանալով, ուզբեկ քննիչները կտտանքներ կկիրառեն»: Գործակալությունը հիշեցնում է նմանատիպ դեպքի մասին, որը տեղի էր ունեցել մի քանի տարի առաջ: Այնժամանակ մոր եւ երկու երեխաների սպանության գործով ձերբակալվել էր քաղաքի երիտասարդների գրեթե կեսը: Ընդ որում, խոստովանական ցուցմունքներ ստորագրել էր 47 մարդ: