Նյու Յորքն առաջին տեղն է զբաղեցնում `դոլարային միլիարդատերերի թվով, այդ ցուցակի երկրորդ հորիզոնականում Մոսկվան է: Այս մասին վկայում են մայիսի 8-ին հրապարակված WealthInsight վարկանիշի տվյալները:

Ըստ այդ տվյալների, Նյու Յորքում բնակվում է 70 մարդ, ում ունեցվածքը գերազանցում է մեկ միլիարդ դոլարը: Ընդ որում, հարուստների մեծ մասը բնակվում է Մանհեթենում: Ռուսաստանի մայրաքաղաքում բնակվում է 64 միլիարդատեր:

Միլիարդատերերի ամենասիրելի վայրերի հնգյակում են նաեւ Լոնդոնը, Հոնկոնգը եւ Պեկինը: Լոնդոնում նրանց թիվը 54 է, Հոնկոնգում` 40, Պեկինում` 29:

Միլիարդատերերի քաղաքների տասնյակը եզրափակում են Փարիզն ու Լոս Անջելեսը: Այնտեղ նրանց թիվը, համապատասխանաբար, 22 եւ 19 է, փոխանցում է ՌԲԿ-ն:

Ընդ որում, մուլտիմիլիոնատերերի թվով (որոնց կարողությունը 30 մլն դոլարից ավելի է) առաջին 20 քաղաքների ցանկում Մոսկվան չի հայտնվել: Այդ վարկանիշում առաջին հորիզոնականում է Լոնդոնը, որտեղ բնակվում է 4224 մուլտիմիլիոնատեր: Երկրորդ հորիզոնականում է Տոկիոն` 3525, երրորդում` Սինգապուրը` 3154, չորրորդում` Նյու Յորքը` 2929, հինգերորդում` Հռոմը` 945, գրում է «Lenta.Ru-ն»: