Ֆրանսիական «Danone» ընկերությունը հայտարարել է թուրքական «Sirma» ընկերության ակցիաների 50,1 տոկոսի ձեռքբերման վերաբերյալ պայմանագրի կնքման մասին: Վերջինս արտադրում է շշալցված ջուր: Գործարքի գումարը չի հրապարակվել: Այս մասին հայտարարել է «Nouvelles d'Arménie-ն»` վկայակոչելով  France-Presse գործակալությանը:

Ինչպես հաղորդվում է «Danone-ի» հայտարարությունում, մոտ 100 մլն եվրո շրջանառություն ունեցող «Sirma» ընկերությունն արտադրում է սովորական եւ արոմատիզացված շշալցված ջուր եւ առաքում է այն տուն եւ գրասենյակներ:

Թուրքիան աշխարհում շշալցված ջրի վաճառքի ծավալներով 11-րդն է: «Danone-ը», որն արդեն «Hayat-ի» սեփականատերն է, հուսով է, որ երկու ընկերությունները կհամագործակցեն` բրենդի առաջխաղացման, աշխարհագրական ներկայության եւ վերաբաշխման տեսանկյունից»: