Լոս Անջելեսի մշակութային հիմնադրամը նոր կենտրոն ունի: Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն արտոնել է քաղաքային սեփականություն հանդիսացող №83 հրշեջ կայանը փոխանցել Էնսինիոյի Հայկական մշակութային հիմնադրամին` այն որպես համայնքային կենտրոն օգտագործելու համար: Այս մասին հաղորդում է «Asbarez-ը»: Այս որոշումը համատեղ կայացրել են քաղխորհրդի անդամներ Փոլ Քորեցը եւ Էրիկ Գարսեթթին: Որոշմանն աջակցում է Փոլ Քրեքորյանը:
«Մեր երախտագիտությունն ենք հայտնում Լոս Անջելեսի քաղխորհրդին, հատկապես` խորհրդի անդամ Փոլ Քորեցին, որի շրջանում էլ գտնվում է հրշեջ կայանը: Անհամբերությամբ սպասում ենք շինության վերակառուցմանը, որպեսզի կարողանանք բավարարել համայնքի պահանջները սոցիալական, կրթական, երիտասարդական եւ այլ ծրագրերի միջոցով»,-հայտարարել է Էնսինիոյի հայ համայնքի ներկայացուցիչը:



























