Հանգուցյալ ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկիի հուղարկավորությունը կայացել է Սուրեյ կոմսության Բրուքվուդ գերեզմանատանը: Գերեզմանատան աշխատակիցները հաստատել են այս տեղեկատվությունը Life News-ին: Գործակալությունն ընդգծում է, որ դա Եվրոպայի ամենամեծ գերեզմանատունն է:

Ավելի վաղ հանգուցյալի ընտանիքի անդամները հայտարարել էին, որ Բերեզովսկիին կհուղարկավորեն մայիսի 8-ին` անգլիական Սուրեյ կոմսության գերեզմանատներից մեկում, սակայն չեն հստակեցրել, թե հստակ որտեղ:

Life News-ի տվյալներով, արարողությունը պետք է կայանա առաջիկա ժամերին: Գերեզմանատունը փակ է, այնտեղ մտնել հնարավոր է միայն հրավիրատոմսերով, որոնք ունեն միայն օլիգարխի ընտանիքի անդամներն ու հարազատները:

Հուղարկավորությունը նախատեսվում էր իրականացնել մայիսի 6-ին, սակայն վերջին պահին որոշվել է փոխել օրը` կապված լրատվամիջոցների մեծ հետաքրքրության հետ:

Հիշեցնենք, որ 67-ամյա ձեռներեցը հայտնաբերվել է իր տան լոգասենյակում` պարանոցի հատվածում հեղձուկի նշաններով: Որպես մահվան հիմնական վարկած նշվում է ինքնասպանությունը: