Ռուսական միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի ժառանգության գլխավոր ժառանգորդ Բաբուր Ուսմանովը Ուզբեկստանում ավտովթարի զոհ է դարձել: Ողբերգությունը կատարվել է այս շաբաթ՝ Տաշքենդում, որտեղ Ուսմանովը մեկնել էր Շվեյցարիայից՝ զարմուհու հարսանիքին մասնակցելու նպատակով:
Տեղեկությունը Life News-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է Ալիշեր Ուսմանովի կինը՝ Իրինա Վիները:
29-ամյա Բաբուր Ուսմանովը համարվում էր ռուսական միլիարդատիրոջ ժառանգության հիմնական հավակնորդը: Բացի նրանից, ժառանգորդ է համարվում նաեւ Անտոն Վիները՝ Ալիշեր Ուսմանովի խորթ որդին, նշում է գործակալությունը:
2009թ. Բաբուրն ամուսնացել էր Ուզբեկստանի վարչապետ Շավկաթ Միրզեեւի զարմուհի Դիերայի հետ: Զույգը հիմնականում բնակվում էր Շվեյցարիայում:




























