ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մայիսի 10-14-ին Հունգարիայի ԱԳ նախարարի հրավերով մասնակցելու է «Եվրամիություն-Ուկրաինա» ֆորումին: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

«Մայիսի 10-14-ին Երեւանում չեմ լինելու: Արեւելյան ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Զիգմունդ Բերդիխովսկիի եւ Հունգարիայի արտգործնախարար Յանոշ Մարտոնիի հրավերով մասնակցելու եմ Եվրամիություն-Ուկրաինա 6-րդ ֆորումին, ուր պետք է հանդես գամ «Ուկրաինայի ֆինանսական համակարգի ներկան եւ ապագան» զեկույցով։

Սա 3-րդ դեպքն է, երբ Եվրամիության կողմից կազմակերպիչներն ինձ հրավիրում է նման ֆորումի՝ 2009-ին նույն Ուկրաինայի, 2012-ին եվրոմիություն-ԱՄՆ ֆորումին»,-գրել է Բագրատյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am