Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում ֆաբրիկայի շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 803-ի, հաղորդում է BBC-ն` վկայակոչելով տեղական զինվորականության ներկայացուցիչներին: Փրկարարները փլատակների տակից հանել են 790 դիակներ, եւս 13-ը մահացել են ստացած վնասվածքներից հիվանդանոցներում:

Զինվորականների կարծիքով, միջադեպի զոհերի թիվը կարող է աճել: Տվյալ պահին հստակ հայտնի չէ, թե որքան դիակ է գտնվում փլատակների տակ, քանի որ փլուզման ժամանակ շենքում գտնված անձանց թիվը հայտնի չէ: կենդանի մնացածներ գտնելու հույսը չափազանց փոքր է, նշում է RBC-ն:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Դաքքայի արվարձանում փլվել էր 8 հարկանի Rana Plaza համալիրը, որտեղ հագուստի պատրաստման մի քանի արտադրամաս է եղել: Փլատակների տակից 2,5 հազար մարդ են փրկել: Ոստիկանությունը ութ մարդ է ձերբակալել, այդ թվում համալիրի սեփականատեր Սոհել Ռանին: