Բորիս Բերեզովսկիի մարմինը տեղափոխող դիակառքը ժամանել է Սուրեյի կոմսությունում գտնվող Բրուքվուդի գերեզմանատուն, հաղորդում է «ՌԻԱ նովոստիի» թղթակիցը:

Գերեզմանատուն է ժամանել արդեն Բերեզովսկիի դուստրը՝ Ելիզավետան, այստեղ են գործարարի մտերիմ ընկեր Ահմեդ Զաքաեւը եւ Վլադիմիր Վորոնովը:

Մինչեւ վերջին օրը պահպանվում էր Բերեզովսկիի հուղարկավորման վայրի ինտրիգը: Նրա մտերիմները դա բացատրում էին սգո արարողությունը հրապարակային չդարձնելու ցանկությամբ: