ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մայիսի 21-ին եւ 22-ին հերթական անգամ կայցելի Իսրայել, որ կրկին հանդիպի այդ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի եւ Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասի հետ, հաղորդում է Reuters գործակալությունը:
Իր ծրագրերի մասին Քերրին հայտնել է Հռոմում` Իսրայելի արդարադատության նախարար Ցիպի Լիվնիի հետ հանդիպման նախօրեին, ով իսրայելական կառավարությունում համակարգում է Պաղեստինի հետ բանակցությունները:
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն արդեն հանդիպել է Նեթանյահուի եւ Աբբասի հետ մարտի վերջին, երբ այցելում էր Մերձավոր Արեւելք` պետքարտուղարի պաշտոնում իր առաջին մերձավորարեւելյան այցի շրջանակներում: Այն ժամանակ Պաղեստինի իշխանությունը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը մտադիր է երկու ամսվա ընթացքում Պաղեստինին եւ Իսրայելին հարաբերությունների կարգավորման ծրագիր առաջարկել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























